Երբ «հատիկ առ հատիկը» չի վերաբերում յուրայիններին․ Դիլիջանի հողամասի գործը

Նիկոլ Փաշինյանը հաճախ հանդես է գալիս պոպուլիստական հայտարարություններով կամ ֆեյսբուքյան «հատիկ առ հատիկ» շարքից գրառումներով, որոնցով հանրությանը տեղեկացնում է այս կամ այն «ապօրինի» կերպով օտարված գույքը պետությանը վերադարձնելու մասին։ Վարչապետի քարոզչական մեքենան տարիներ շարունակ կառուցում է այն տպավորությունը, թե Հայաստանում ընթանում է անզիջում պայքար պետական ունեցվածքի թալանի դեմ, և որ իշխանությունը հետևողականորեն վերականգնում է «ժողովրդից խլվածը»։

Սակայն իրականությունը, ինչպես հաճախ է պատահում, լրիվ այլ պատկեր է բացում։ Առավել ևս այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է ոչ թե նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, այլ հենց գործող իշխանության հետ կապվող անձանց։

Այս օրերին հենց այդպիսի մի պատմություն է հրապարակել «Հրապարակ» օրաթերթը՝ ներկայացնելով, թե ինչպես է Դիլիջանում պետական սեփականություն հանդիսացող հողամասը հայտնվել նախկին ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ընտանիքի հետ կապվող շրջանակների տիրապետության ներքո։

Ըստ հրապարակման՝ Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հ․ Աղասարյանը պաշտոնապես դիմել է Դիլիջանի ավագանուն՝ առաջարկելով դատարան ներկայացնել պետական շահերի պաշտպանության հայց։ Խոսքը 1350․4 քմ մակերեսով պետական հողամասի մասին է, որը 2022 թվականին աճուրդով վաճառվել է Հայկ Ռոբերտի Ղազարյանին՝ 9 միլիոն 452 հազար 800 դրամով։

Բայց դատախազության ուսումնասիրությունը պարզել է չափազանց ուշագրավ մի հանգամանք․ հողամասի օտարման համար բացակայել է օրենքով պարտադիր համարվող պետական լիազոր մարմնի դրական եզրակացությունը։

Այսինքն՝ եթե հավատանք դատախազության իսկ ներկայացրած փաստերին, ապա պետական հողը վաճառվել է օրենքի պահանջների խախտմամբ։

Պատմության առանցքային հանգամանքն այն է, որ Դիլիջանի համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, առանց համապատասխան եզրակացության ստացման, նախ հայտարարել է աճուրդ, ապա հաստատել դրա արդյունքները։ Իսկ հետո կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում։

Սակայն այստեղ առավել հետաքրքիր է իշխանության վարքագիծը։

Դատախազի տեղակալի առաջարկը ընդգրկվել է Դիլիջանի ավագանու 2026 թվականի հունվարի 19-ի նիստի օրակարգում, սակայն նիստը չի կայացել, քանի որ 25 անդամից ներկայացել է ընդամենը 5-ը։ Իսկ Դիլիջանի ավագանիում, ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 13 անդամ։

Այսինքն՝ իշխանական մեծամասնությունը փաստացի տապալել է նիստը։

Դժվար է սա պատահականություն համարել, հատկապես այն ֆոնին, երբ Դիլիջանի բնակիչները պնդում են, թե հողամասը, թեև գրանցված է Հայկ Ղազարյանի անունով, իրականում կապ ունի նախկին նախարար Վահե Ղազարյանի հետ։ Նույն տարածքում այսօր արդեն կառուցված է հանգստի գոտի՝ փայտե քոթեջներով, իսկ շինարարությունը շարունակվում է։

Ստացվում է բավական խորհրդանշական պատկեր, որը իշխանության ընտրողական արդարադատության դասական օրինակն է, որտեղ «հատիկ առ հատիկ» պայքարը գործում է միայն այն դեպքերում, երբ քաղաքականապես ձեռնտու է։ Իսկ երբ հարցը մոտենում է սեփական համակարգին, պետության շահը հանկարծ դառնում է երկրորդական։

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև