Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։ Խոսքը միայն հանքավայրի նոր սեփականատիրոջ կամ ամերիկյան ներդրումների մասին չէ։ Խնդիրն այն է, թե ինչպես են համադրվելու Հայաստանի բնական պաշարների շահագործումը, Թրամփի երթուղու ծրագիրը և Վաշինգտոնի՝ Հարավային Կովկասում տնտեսական ու ռազմավարական ազդեցությունն ընդլայնելու քաղաքականությունը։

Այս հակասությանն ուշադրություն է հրավիրում «Ծիծակ» թելեգրամյան ալիքը։ Իսկ վերջին օրերին հրապարակված միջազգային հետաքննությունները ցույց են տալիս, որ հարցը շատ ավելի լուրջ է, քան սովորական ներդրումային գործարքի շուրջ ծագած բանավեճը։

Թեղուտը՝ ամերիկյան շուկայի համար

Սեպտեմբերի 22-ին ամերիկյան Dynamic Frontier Holdings ընկերությունն ավարտել է Թեղուտի հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի և ընկերության ամբողջ պարտքի ձեռքբերումը։ Գործարքը հուլիսի 8-ին հաստատել էր Հայաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը։ Նոր սեփականատերը հայտարարել է հանքավայրի աշխատանքը շարունակելու և արտադրությունը արդիականացնելու մտադրության մասին։ Ընկերությունը նաև խոստացել է Լոռու մարզի համայնքներին աջակցելու համար ստեղծել սոցիալական հիմնադրամ՝ սկզբնական 5 միլիոն դոլարի ներդրմամբ։

Սակայն գործարքի նշանակությունը միայն ներդրումների ծավալով չի սահմանափակվում։ Հոկտեմբերի 20-ին «Արմենպրեսը», հղում անելով Bloomberg-ին, հաղորդել է, որ Dynamic Frontier Holdings-ի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը նախատեսում է դեկտեմբերից Թեղուտի պղնձի խտանյութի արտահանումը Չինաստանից ուղղել դեպի ԱՄՆ։ Մինչև 2031 թվականը նա նպատակ ունի տարեկան արտադրությունը հասցնել 120–130 հազար տոննա խտանյութի՝ դրանում պարունակվող մոտ 26–28 հազար տոննա պղնձով։ Ընկերության ներկայացրած ծրագրերի համաձայն՝ արտադրական հզորությունների ընդլայնումը նախատեսվում է իրականացնել մինչև 2030 թվականը։

Սոկոլովն գործարքի նպատակը ձևակերպել է բավական հստակ՝ ամրապնդել Հայաստան–ԱՄՆ գործընկերությունը և Հայաստանի կարևորագույն հանքային պաշարները հասանելի դարձնել ամերիկյան մատակարարման շղթաներին։

Այս հայտարարությունը վերացնում է հարցի շուրջ հնարավոր թյուրըմբռնումը։ Թեղուտը դիտարկվում է ԱՄՆ-ի արդյունաբերական և տնտեսական շահերի տեսանկյունից։ Դա ինքնին արտառոց չէ․ ներդրողն իրավունք ունի ընտրելու իր շուկաներն ու գործընկերներին։ Բայց Հայաստանի համար հարցն այլ է՝ այդ արտահանման վերակողմնորոշումը ի՞նչ տնտեսական պայմաններով է իրականացվելու, և ի՞նչ է ստանալու պետությունը հանքավայրի գործունեությունից, և ինչպիսին է լինելու օգուտի և նախագծից բխող աշխարհաքաղաքական և անվտանգային ռիսկերի հարաբերակցությունը։

Մեկ ներդրող՝ երկու տարբեր դեր

Հոկտեմբերի 15-ին Reuters-ը հրապարակել է հետաքննություն, ըստ որի՝ Սոկոլովը ոչ միայն խոշոր բիզնես շահեր ունի Հայաստանում, այլև ղեկավարում է ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող 201 միլիոն դոլարի ներդրումային հիմնադրամը։ Այն սկզբում ներկայացվել է որպես TRIPP+ Enterprise Fund, իսկ այժմ գրանցված է Trans-Caspian Enterprise Fund անվամբ։

Հիմնադրամը կարող է վարկեր, դրամաշնորհներ և ներդրումներ տրամադրել Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ութ երկրներում՝ այդ թվում Հայաստանում։ Դրա առաջնահերթությունների թվում են կարևորագույն հանքային պաշարները, էներգետիկան և երկաթուղային ենթակառուցվածքները։

Հենց այստեղ է առաջանում շահերի բախման խնդիրը։ Սոկոլովը մասնավոր ներդրող է, որի բիզնես շահերը կապված են Հայաստանի հետ, և միաժամանակ ղեկավարում է պետական միջոցներով գործող կառույց, որը կարող է ֆինանսավորել տարածաշրջանի ենթակառուցվածքային ու տնտեսական ծրագրերը։

Reuters-ի հետ զրույցում վեց էթիկայի փորձագետ մտահոգություն են հայտնել, որ նման դիրքը կարող է շահերի բախման վտանգ ստեղծել։

TRIPP-ը և Հայաստանի ռազմավարական ընտրությունը

Թեղուտի գործարքը դիտարկվում է նաև Թրամփի երթուղու՝ TRIPP-ի համատեքստում։ Սակայն այստեղ հարկ է տարբերակել երկու կառույց։ TRIPP Development Company-ն նախատեսված է Հայաստանի հարավով անցնող երթուղու ենթակառուցվածքները զարգացնելու և իրականացնելու համար։ «Հետքի» հրապարակած տվյալներով՝ այդ ընկերությունում Հայաստանի բաժնեմասը նախատեսված է 26 տոկոս, իսկ ամերիկյան կողմինը՝ 74 տոկոս։ Trans-Caspian Enterprise Fund-ը, որը նախկինում կոչվում էր TRIPP+ Enterprise Fund, առանձին կառույց է և ունի ավելի լայն տարածաշրջանային ներդրումային լիազորություններ։

Այս տարբերակումը կարևոր է, քանի որ խոսքը մեկ միասնական ընկերության կամ մեկ գործարքի մասին չէ։ Մի կողմից՝ ստեղծվում է տարածաշրջանային հաղորդակցային ծրագիր, մյուս կողմից՝ գործում է հիմնադրամ, որը կարող է ֆինանսավորել ենթակառուցվածքներ, էներգետիկա և ռազմավարական նշանակություն ունեցող հանքային ոլորտը։

ԱՄՆ-ի համար այս ուղղությունը հասկանալի է։ Վաշինգտոնը ձգտում է ընդլայնել Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի կապերը համաշխարհային շուկաների հետ՝ միաժամանակ նվազեցնելով տարածաշրջանի կախվածությունը ռուսական և չինական ենթակառուցվածքներից։ Պղինձը, մոլիբդենը և մյուս կարևորագույն հանքային պաշարները տնտեսական նշանակություն ունեն, բայց նոր տարանցիկ ուղիները կարող են փոխել ոչ միայն ապրանքների շարժի ուղղությունները, այլ նաև Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը։ Այս փոփոխությունները մեծ անվտանգային ռիսկեր են պարունակում, քանի որ Հայաստանը հայտնվում է Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Չինաստանի շահերի բախման կենտրոնում։

Որտե՞ղ է Հայաստանի շահը

Թեղուտի նոր սեփականատերը խոստանում է արդիականացում, արտադրության աճ և համայնքային ծրագրերի ֆինանսավորում։ Սրանք կարող են իրական տնտեսական արդյունք տալ։ Բայց խոստումները դեռ արդյունք չեն։ Պետությունը պետք է հանրությանը ներկայացնի, թե ինչ հարկային մուտքեր են ակնկալվում, ինչ պարտավորություններ է ստանձնել ներդրողը, ինչպես են պաշտպանվելու աշխատողների իրավունքները, և ինչ վերահսկողություն է իրականացվելու շրջակա միջավայրի վրա ազդեցության նկատմամբ։

Առանձին ուշադրության է արժանի նաև ներդրողի դերը ամերիկյան պետական հիմնադրամում։ Հայաստանը պետք է հասկանա՝ TRIPP-ի և տարածաշրջանային այլ ծրագրերի ֆինանսավորումն ինչ չափով է հասանելի լինելու հայկական ընկերություններին, ինչ պայմաններով են տրամադրվելու միջոցները, և ինչպես են ընտրվելու շահառուները։ Եթե ծրագիրը ներկայացվում է որպես Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորություն, ապա այդ օգուտը պետք է արտահայտվի չափելի արդյունքներով՝ ներդրումներով, աշխատատեղերով, հարկային եկամուտներով և տեղական տնտեսության զարգացմամբ։

Այս հարցերի շուրջ իշխանությունների լռությունը կամ ընդհանուր հավաստիացումները բավարար չեն։ Հայաստանի կառավարությունը պարտավոր է բացատրել, թե ինչպես է պաշտպանելու երկրի տնտեսական և անվտանգային շահերը մի իրավիճակում, երբ տարածաշրջանի մյուս խոշոր խաղացողների համար ԱՄՆ-ի ազդեղության աճը դիտվում է որպես սպառնալիք։

Այս պայմաններում Փաշինյանի կառավարությունը ոչ թե գործում է զգուշավոր ու հաշվարկված՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերն ու դրանց հետևանքները, այլ Հայաստանին ներքաշում է աշխարհաքաղաքական վտանգավոր խաղի մեջ։ Արդյունքում երկիրը կարող է դառնալ գործող վարչախմբի արկածախնդիր քաղաքականության զոհը։

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև