«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Նախարարի ներկայացմամբ՝ Մկրտչյանը շարունակելու է իր ներդրումն ունենալ ոչ միայն Մանկավարժական համալսարանի, այլև երկրի մյուս բուհերի զարգացման գործում։ Սակայն պաշտոնական այս գնահատականից բացի, հանրությունը դեռ պետք է հասկանա, թե ինչ արդյունքներ է արձանագրել նա համալսարանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում և ինչո՞վ է հիմնավորվել նրա նոր նշանակումը։

Հարցը պատահական չէ։ 2026 թվականի մարտի 9-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտորի և պրոռեկտորի պաշտոնը զբաղեցրած անձանց, ինչպես նաև ևս ութ անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։

Իրավապահների հաղորդմամբ՝ գործով քննվող դրվագները վերաբերում են շուրջ 18 միլիոն դրամի ենթադրյալ կաշառքին և ևս շուրջ 12 միլիոն դրամի ենթադրյալ հափշտակությանը։ Ընդհանուր առմամբ՝ խոսքը շուրջ 30 միլիոն դրամի մասին է, որը, ըստ մեղադրանքի, չի մուտքագրվել համալսարանի հաշվեկշիռ։

Այս մեղադրանքները դեռ պետք է գնահատվեն դատական կարգով։ Սակայն պետական բուհի շուրջ ծագած նման սկանդալը բավարար հիմք է՝ բարձրացնելու կառավարման արդյունավետության, վերահսկողության և պատասխանատվության հարցերը։

Լիլիթ Մկրտչյանը համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը ստանձնել էր այն շրջանում, երբ բուհը շարունակում էր գործել նախկին ղեկավարության շուրջ ստեղծված քրեական գործի ստվերում։ Այժմ նա նշանակվել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի մեկ այլ պատասխանատու պաշտոնում։

«Ժողովուրդ» օրաթերթը նաև մատնանշում է Մկրտչյանի և Ժաննա Անդրեասյանի մտերիմ ընկերական կապը։ Այս հանգամանքը ևս հարցեր է առաջացնում, որոնց պատասխանը պետք է տրվի փաստերով։ Արդյո՞ք նշանակման հիմքում եղել են մասնագիտական կարողություններն ու աշխատանքի արդյունքները, և ինչպե՞ս է գնահատվել թեկնածուի աշխատանքը համալսարանում։

ԿԳՄՍ նախարարությունից հանրությունն իրավունք ունի հստակ պատասխաններ ակնկալելու։ Ի՞նչ չափանիշներով է ընտրվել Մկրտչյանը։ Ի՞նչ արդյունքներ է նա գրանցել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում։ Գնահատվե՞լ են արդյոք համալսարանի կառավարման ճգնաժամի հետ կապված ռիսկերը, և ի՞նչ փաստաթղթերով է հիմնավորվել նշանակումը։

Եթե որոշումն ընդունվել է մասնագիտական արժանիքների հիման վրա, նախարարությունը կարող է ներկայացնել դրա փաստական հիմնավորումները։ Իսկ եթե նման չափանիշները հրապարակային չեն, մնում է հարցը՝ ինչպե՞ս պետք է հասարակությունը համոզվի, որ պետական պաշտոնների բաշխման ժամանակ անձնական կապերը չեն գերակայում մասնագիտական գնահատականին։

«Oragir.am». Ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացվել, բայց Գյումրիի նոր ծննդատան շինարարությունը կավարտվի միայն 2027-ին

Գյումրիի նոր ծննդատան կառուցման ծրագիրը, որի մասին հայտարարվել էր դեռևս 2019 թվականին, արդեն յոթերորդ տարին է՝ չի հասնում ավարտին։ Չնայած պետական և մասնավոր ֆինանսավորմանը՝ շինարարությունը շարունակում է ձգձգվել, իսկ դրա ավարտի նոր վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի օգոստոսի 1-ը։ Այս մասին գրում է Oragir.am-ը։

Կարդալ ավելին

«Փաստինֆո». Համբարձում Մաթևոսյանի՝ Նյու Յորքում հյուրանոցային համարի համար վճարվել է շուրջ 4,5 մլն դրամ

Նախարարի կեցության համար «Millennium Hilton New York One UN Plaza» հյուրանոցում ամրագրվել է համար՝ 12 499,48 դոլար արժողությամբ։ Այդ գումարը հայկական դրամով կազմել է 4 միլիոն 543 հազար 65 դրամ։

Կարդալ ավելին

Լենա Նազարյանի ամուսինը Թեղուտի հանքում պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Բաբայանը նոր պաշտոն է ստացել։

Կարդալ ավելին

«Oragir.am». Աջափնյակի փոխթաղապետի հայտարարագրից 20 միլիոն դրամի ոսկյա զարդերն անհետացել են

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նարեկ Իսրայելյանի 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրում ուշագրավ անհամապատասխանություն է արձանագրվել։

Կարդալ ավելին

«Գոլդ» համարանիշներից՝ դեպի «գոլդ» կերակրատաշտ. ՀՀ ՆԳՆ-ին 6,5 միլիարդ դրամ են հատկացրել բյուջետային միջոցները «յուրացնելու» համար

«Գոլդ» համարանիշներ, «գոլդ» ծրագրեր, «գոլդ» կերակրատաշտեր՝ չինովնիկական ապարատի համար։ Իսկ այն քաղաքացիներին, որոնց բարօրությամբ, իբր, պետք է մտահոգված լինի պետությունը, այս թանկարժեք՝ «արդյունավետ կառավարում» անվանումը կրող ներկայացման մեջ ավելի ու ավելի հաճախ վերապահվում է ընդամենը լուռ վիճակագրի դերը։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև