«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 29-ին հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով բռնագանձել Երևանի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքը։ Խոսքը նախկին «Այրարատ» կինոթատրոնի շենքի և հարակից տարածքների մասին է, որտեղ գործում է «Ռոսիա մոլը»։

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ գույքի սեփականաշնորհման գործարքով ստանձնած՝ 1,55 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումային պարտավորությունները մինչև 2017 թվականի հունվարի 14-ը չեն կատարվել։

Հակակոռուպցիոն դատարանն ընդունել է հայցը վարույթ և արգելել համապատասխան ընկերությանը կատարել գույքի փաստացի կամ իրավական վիճակը փոխող գործողություններ։

«Ռոսիա մոլը» և նախկին «Այրարատ» կինոթատրոնի տարածքները Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի անդամները սեփականաշնորհել են 2004 թվականին։ Այժմ՝ ավելի քան երկու տասնամյակ անց, պետությունը պահանջում է բռնագանձել գույքը՝ ներդրումային պարտավորությունների չկատարման հիմքով։

«168.am»-ը կասկածի տակ է դնում իշխանությունների՝ արդարադատության հարցում ցուցաբերած հետևողականությունը։ Նրա գնահատմամբ՝ իշխանության հետ սերտ կապեր ունեցող գործարարների նկատմամբ վերաբերմունքը տարբերվում է իշխանություններին հակադրվողների նկատմամբ կիրառվող միջոցներից։

Այս տեսանկյունից «Ռոսիա մոլի» գործը կարող է իշխանություններին հնարավորություն տալ ցույց տալու, թե պատասխանատվությունից չեն ազատվում նաև իրենց շրջապատի գործարարները։ Սակայն հրապարակման հեղինակը հարց է բարձրացնում՝ արդյոք սա իրականում հավասարության սկզբունքի կիրառո՞ւմ է, թե՞ մեկ առանձին գործով արդարադատության տպավորություն ստեղծելու փորձ։

Հրապարակման մեջ համեմատություն է անցկացվում նաև Խաչատուր Սուքիասյանի և Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառվող միջոցների միջև։ Եթե Սուքիասյանի ընտանիքի գույքի դեպքում պահանջը վերաբերում է կոնկրետ ներդրումային պարտավորություններին, ապա Ծառուկյանի բիզնեսի ու ունեցվածքի նկատմամբ, ըստ հեղինակի, կիրառվում են շատ ավելի լայն միջոցներ։

Հեղինակի հարցադրումն այն է, թե ինչով է պայմանավորված այդ տարբերությունը և արդյոք գործարարների նկատմամբ նույն չափանիշներն են գործում։

Հիշատակվում է նաև Սամվել Ալեքսանյանը։ «168.am»-ը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում նրան մեղադրել է հարկերը թաքցնելու և պետությանը վնաս հասցնելու մեջ։ Իշխանափոխությունից հետո այդ մեղադրանքները չեն հանգեցրել այնպիսի իրավական գործընթացների ։

Այսպիսով, «168.am»-ը հարցականի տակ է դնում իշխանությունների հայտարարությունների անկեղծությունը՝ օրենքի առաջ բոլորի հավասարության մասին։ Արդյո՞ք իշխանությունն իսկապես պատրաստ է պատասխանատվության ենթարկել նաև իրեն մերձավոր գործարարներին, թե՞ գործ ունենք ընդամենը ձևական քայլերի հետ, որոնք արդարադատության տպավորություն են ստեղծում՝ միաժամանակ իշխանության քաղաքական հակառակորդներին պատժելու հնարավորություն թողնելով։

«Oragir.am». Ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացվել, բայց Գյումրիի նոր ծննդատան շինարարությունը կավարտվի միայն 2027-ին

Գյումրիի նոր ծննդատան կառուցման ծրագիրը, որի մասին հայտարարվել էր դեռևս 2019 թվականին, արդեն յոթերորդ տարին է՝ չի հասնում ավարտին։ Չնայած պետական և մասնավոր ֆինանսավորմանը՝ շինարարությունը շարունակում է ձգձգվել, իսկ դրա ավարտի նոր վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի օգոստոսի 1-ը։ Այս մասին գրում է Oragir.am-ը։

Կարդալ ավելին

«Փաստինֆո». Համբարձում Մաթևոսյանի՝ Նյու Յորքում հյուրանոցային համարի համար վճարվել է շուրջ 4,5 մլն դրամ

Նախարարի կեցության համար «Millennium Hilton New York One UN Plaza» հյուրանոցում ամրագրվել է համար՝ 12 499,48 դոլար արժողությամբ։ Այդ գումարը հայկական դրամով կազմել է 4 միլիոն 543 հազար 65 դրամ։

Կարդալ ավելին

Լենա Նազարյանի ամուսինը Թեղուտի հանքում պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Բաբայանը նոր պաշտոն է ստացել։

Կարդալ ավելին

«Oragir.am». Աջափնյակի փոխթաղապետի հայտարարագրից 20 միլիոն դրամի ոսկյա զարդերն անհետացել են

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նարեկ Իսրայելյանի 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրում ուշագրավ անհամապատասխանություն է արձանագրվել։

Կարդալ ավելին

«Գոլդ» համարանիշներից՝ դեպի «գոլդ» կերակրատաշտ. ՀՀ ՆԳՆ-ին 6,5 միլիարդ դրամ են հատկացրել բյուջետային միջոցները «յուրացնելու» համար

«Գոլդ» համարանիշներ, «գոլդ» ծրագրեր, «գոլդ» կերակրատաշտեր՝ չինովնիկական ապարատի համար։ Իսկ այն քաղաքացիներին, որոնց բարօրությամբ, իբր, պետք է մտահոգված լինի պետությունը, այս թանկարժեք՝ «արդյունավետ կառավարում» անվանումը կրող ներկայացման մեջ ավելի ու ավելի հաճախ վերապահվում է ընդամենը լուռ վիճակագրի դերը։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև