Եթե ամուսնությունը ավարտվել է, ապա ո՞ր կարգավիճակով է Աննա Հակոբյանը մեկնում ԱՄՆ՝ պետական բյուջեի հաշվին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 11-ի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ մասնակցելու Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) տարեկան միջոցառմանը։ Փաստաթղթում նա ներկայացված է որպես «վարչապետի տիկին», իսկ գործուղման ծախսերը պետք է հատուցվեն պետական միջոցների հաշվին։

Սակայն այս որոշումը հարցեր է առաջացնում՝ հաշվի առնելով Աննա Հակոբյանի ավելի վաղ հրապարակային հայտարարությունները։ 2026 թվականի փետրվարին նա հայտարարել էր, որ իր և Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է, իսկ օրեր անց կրկին հաստատել էր, որ հեռանում է կառավարական առանձնատնից և տեղափոխվում է առանձին բնակարան։ Ավելի ուշ վարչապետը խոսել էր ընտանիքը պահպանելու ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին, սակայն հանրությանը չի ներկայացվել որևէ տեղեկություն, որ զույգը վերականգնել է հարաբերությունները կամ փոխվել է Աննա Հակոբյանի հայտարարած կարգավիճակը։

Այս ֆոնին անհասկանալի է, թե ինչ իրավական կամ պաշտոնական հիմքով է Աննա Հակոբյանը ներկայանում որպես «վարչապետի տիկին» և այդ կարգավիճակով մասնակցում միջազգային միջոցառման։ Հարց է առաջանում նաև, թե արդյոք պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող գործուղումը համապատասխանում է հրապարակայնորեն հայտարարված փաստական իրավիճակին։

Հատկանշական է, որ կառավարության որոշման մեջ չի հրապարակվել նաև գործուղման ընդհանուր արժեքը։ Հանրությունը, հետևաբար, զրկված է գնահատելու, թե որքան գումար է ծախսվելու Նյու Յորք նախատեսված ուղևորության, կեցության և օրապահիկների համար։ Եթե իշխանությունները շարունակում են Աննա Հակոբյանին դիտարկել որպես վարչապետի տիկին, ապա պետք է հստակ պարզաբանեն այդ կարգավիճակի հիմքերը։ Հակառակ դեպքում պետական բյուջեի հաշվին իրականացվող այս գործուղումը կարող է առաջացնել իրավաչափության և հանրային միջոցների օգտագործման նպատակահարմարության վերաբերյալ հիմնավոր հարցադրումներ։

Հանրային Տրիբունալ

«Hetq». Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Ստեփանավանի ավագանու թեկնածուները

Ստեփանավանի ավագանու ընտրություններին մասնակցող 156 թեկնածուներից 45-ը հայտարարագրել է, որ հաշվետու ժամանակահատվածում եկամուտ չի ունեցել, իսկ 62-ը խնայողություններ չի ունեցել։ Միևնույն ժամանակ, թեկնածուների հայտարարագրերում կան տասնյակ միլիոն դրամների եկամուտներ, բազմաթիվ անշարժ գույքեր և թանկարժեք ավտոմեքենաներ։ «Hetq»-ն ուսումնասիրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը՝ պարզելու, թե ինչ ունեցվածք ունեն համայնքի ավագանու անդամ դառնալու համար պայքարող քաղաքական ուժերի ներկայացուցիչները։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ» օրաթերթ․ Էկոնոմիկայի նախարարության աղմկահարույց կոռուպցիոն գործով դատաքննությունը կասեցվել է

Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը Հակակոռուպցիոն դատարանում կասեցվել է մինչև հունվար։ Ինչպես գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, դատական քննությունը դադարեցնելու պատճառը գործը նախագահող դատավոր Մերի Մոսինյանի դեկրետային արձակուրդ մեկնելն է։

Կարդալ ավելին

«Հրապարակ». «Ֆակտորի Փրոդաքշն»-ը պետական բյուջեից 5,7 միլիարդ դրամի պատվերներ է ստացել

Իշխանափոխությունից հետո պետական միջոցառումների կազմակերպման համար հատկացվող բյուջետային միջոցների զգալի մասը բաժին է հասել երկու ընկերության՝ «Դոփինգ սփեյս»-ին և «Ֆակտորի Փրոդաքշն»-ին։ «Հրապարակ» օրաթերթի տվյալներով՝ 2018-2026 թվականներին «Ֆակտորի Փրոդաքշն»-ը պետական տարբեր կառույցների հետ կնքել է 50 պայմանագիր՝ ընդհանուր 5,7 միլիարդ դրամ արժեքով։ Ընկերությանը վստահվել են խոշոր միջոցառումներ, այդ թվում՝ բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնության կազմակերպումը, որի համար վճարվել է 750 միլիոն դրամ։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ». Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանի պաշտոնավարման շուրջ հարցերը՝ շահերի բախումից մինչև համայնքային կառույցների վերակազմավորում

Ախուրյան խոշորացված համայնքում հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորել է գործող համայնքապետ Զավեն Մանուկյանը։ «Ժողովուրդ» օրաթերթի անդրադարձի համաձայն՝ նրա պաշտոնավարման ընթացքում մի շարք հարցեր են առաջացել՝ կապված շահերի բախման կանխարգելման, համայնքային մարզամշակութային հաստատությունների վերակազմավորման և պաշտոնյայի հայտարարագրած ունեցվածքի հետ։

Կարդալ ավելին

«Հրապարակ». ՊՆ-ի գնումներն ու շինարարական աշխատանքները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քրեական վարույթների կենտրոնում

«Հրապարակ» օրաթերթը 2025 թվականի հունվարի 29-ի հրապարակման մեջ անդրադարձել է Պաշտպանության նախարարության գործունեությանն առնչվող քրեական վարույթներին՝ ներկայացնելով պետական գնումների և ռազմական ենթակառուցվածքների շինարարության ընթացքում արձանագրված հնարավոր չարաշահումների մասին տեղեկություններ։ Ըստ թերթի՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործերից մեկը վերաբերում է եվրոպական արտադրության 10 ձնագնացների ձեռքբերմանը, որոնք, հրապարակման համաձայն, նախարարությունը գնել է շուկայական արժեքից մի քանի անգամ բարձր գնով։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև