Ալեն Սիմոնյանի անունը՝ փողերի հնարավոր լվացման մասին սկանդալի կենտրոնում

Վերջին օրերին քաղաքական կուլիսներում լայն քննարկման առարկա է դարձել «Հրապարակ» օրաթերթի հրապարակումը, ըստ որի՝ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը կապ է հաստատել Լոս Անջելեսի հայկական քրեական շրջանակների հետ՝ խոշոր գումարների օրինականացման հնարավորությունները ճշտելու նպատակով։ Խոսքը, ըստ հրապարակման, Հայաստանից ԱՄՆ խոշոր միջոցների տեղափոխման և դրանց հետագա «օրինականացման» մասին է, ինչը իրավական լեզվով որակվում է որպես փողերի լվացում։

Թերթի տեղեկություններով՝ միջնորդությունը կատարվել է նախապես՝ ապագա ֆինանսական գործարքների համար հող նախապատրաստելու նպատակով։ Հատկանշական է, որ նույնիսկ ամերիկյան հայկական հանցավոր շրջանակների ներկայացուցիչներին, ըստ աղբյուրի, հայտնի չի եղել այդ միջոցների իրական ծագումը, ինչը լրացուցիչ հարցեր է առաջացնում հնարավոր գործարքի բնույթի վերաբերյալ։

Ավելի ուշ «Bolola» տելեգրամյան ալիքը պնդեց, որ հրապարակման մեջ ակնարկվող պաշտոնյան Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել, սակայն նման մեղադրանքի շրջանառությունն ինքնին լուրջ հարված է իշխանության հակակոռուպցիոն օրակարգին, հատկապես այն պայմաններում, երբ գործող իշխանությունը տարիներ շարունակ պայքար է հայտարարել ստվերային տնտեսության և ապօրինի հարստացման դեմ։

Անկախ նրանից, թե որքանով կհաստատվեն այս տեղեկությունները, հանրությունը իրավացիորեն սպասում է պարզաբանումների։ Եթե հրապարակված տվյալներն իրականությանը չեն համապատասխանում, դրանք պետք է անհապաղ հերքվեն փաստերով։ Իսկ եթե առկա են նման գործարքների նախանշաններ, ապա իրավապահ մարմինները պարտավոր են ուսումնասիրել դրանք՝ անկախ ներգրավված անձանց զբաղեցրած պաշտոններից։

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև