«Թավշյա թափանցիկություն» և փակ դրամարկղը․ ի՞նչ է սովորեցնում «Կրթությունը նորաձև է» նախաձեռնությանպատմությունը

Թափանցիկության և չարաշահումների դեմ պայքարի կարգախոսներով իշխանության եկած ուժը վաղ թե ուշ բախվում է գլխավոր փորձությանը՝ արդյո՞ք ինքը կարող է պահպանել այն սկզբունքները, որոնք խոստացել էր հասարակությանը։

CivilNet-ի հետաքննությունը բացահայտեց բավական ուշագրավ մի իրավիճակ․ «Կրթությունը նորաձև է» նախաձեռնությունը, որի հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն է, ֆինանսավորվել է պետական բյուջեից, սակայն գնումների ընթացակարգը դուրս է բերվել հասարակական սովորական վերահսկողության շրջանակներից։

Վարչապետի աշխատակազմը դա բացատրել է նրանով, որ ծախսերը ներառվել են փակ գնումների ծրագրում, քանի որ խոսքը վերաբերում էր պետական պահպանության ներքո գտնվող անձի մասնակցությամբ միջոցառումներին։ Արդյունքում հասարակությունը չի կարող իմանալ ամենապարզ հարցերի պատասխանները՝ որքան գումար է ծախսվել, ովքեր են ստացել պայմանագրերը և ինչու է ընտրվել հենց ֆինանսավորման այսպիսի կարգը։

Ինքնին հասարակական որևէ ծրագրի պետական աջակցությունը խնդիր չէ։ Խնդիրը ծագում է այն ժամանակ, երբ պետական միջոցներն ուղղվում են երկրի առաջին դեմքի ընտանիքի հետ առնչվող նախաձեռնության իրականացմանը, իսկ այդ միջոցների օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնում են ձևական հիմնավորումների հետևում։

2018 թվականից հետո նոր իշխանությունը վստահություն ստացավ այն խոստումների շնորհիվ, որ վերջ կդրվի նախկին փակ համակարգին, պետական շահերը կտարանջատվեն անձնական շահերից, իսկ իշխանությունը հաշվետու կլինի հասարակությանը։ Սակայն պետությունը փոխվում է ոչ թե այն ժամանակ, երբ կաբինետներում փոխվում են մարդիկ, այլ այն ժամանակ, երբ փոխվում են կանոնները։

Ուստի «Կրթությունը նորաձև է» նախաձեռնության պատմությունը շատ ավելի լայն նշանակություն ունի, քան ընդամենը պետական գնումները։ Այն ցույց է տալիս, թե որքանով «թավշյա» իշխանությունները չկարողացան հրաժարվել «նախկինների» մեխանիզմներից, երբ այդ մեխանիզմները սկսեցին  գործել  արդեն իսկ իրենց շահերի համար։

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև