"Առավոտ"․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ամենևին անկախ չէ։ 7 անդամներից 4-ը հենց ՔՊ-ական են

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը փաստացի վաղուց արդեն կոռուպցիայի նպաստման հանձնաժողով է և նպաստում է ՔՊ-ականների կոռուպցիային»,-Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ, ինքնաբացարկի դիմում ներկայացրած, պատգամավորի մանդատից հրաժարված «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի անդամ Սեմյոն Բաբայանը՝ անդրադառնալով մեր այն փաստմանը, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) մերժել է Սեմյոն Բաբայանի դիմումի հիման վրա վարույթ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարքագծի կանոնների խախտման փաստով։

Սեյմոն Բաբայանը ԿԿՀ դիմում էր ներկայացրել՝ պահանջելով վարույթ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ հունիսի 11-ին հնչեցրած հայտարարության կապակցությամբ: Ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, իսկ մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե: Դիմումատուն նշել էր, որ վարչապետն իր այս հայտարարությամբ խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված քաղաքական զսպվածության, վարքագծի կանոնների պահպանման, ինչպես նաև քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը հարգելու պարտականությունները:

Մեր այն դիտարկմանը՝ ԿԿՀ-ն հիմնավորում է, որ «վարչապետի խոսքերը կրել են որոշակի չափազանցություն, սակայն դրանք արտահայտվել են հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և ուղղված չեն եղել անձնական վիրավորանք հասցնելուն, այլ կրել են գնահատողական բնույթ՝ կապված նախընտրական շրջանում հնարավոր իրավախախտումների և ընդդիմադիր ուժերի գործունեության քննադատության հետ» և հարցին՝ համամի՞տ եք այս գնահատականներին, Սեյմոն Բաբայանը պատասխանեց․

«Իհարկե՝ ոչ։ Մենք ունենք այսօր 500 հազար անձնավորություն, որոնք քվեարկել են ընդդիմության համար, նրանցից 350 հազարը կաշառակե՞ր են․․․ Ինքն աչքաչափով որոշում է՝ քրեական գործ հարուցել, թե՝ ոչ, աչքաչափով չափում է՝ օրինակ՝ 15 զինվորներին, որ վառվեցին, որ սենց է եղել, հետո հարկադրում է՝ քննիչը ինչ որոշում գրի։ Սա է խնդիրը»։

Սեյմոն Բաբայանը ցավով նշեց՝ մարդիկ արդեն հոգնում են անարդարության դեմ պայքարելուց․

«Իրավապաշտպանները մաշվում են, իսկ նախկինում իրավապաշտպանները ֆինանսավորվել են արևմուտքից, բայց նրանք արդեն լուռ են, և մնում են այն իրավապաշտպանները, որոնք ոչ մի տեղից չեն ֆինանսավորվում․ միակ ֆինանսավորումն իրենց հայրենասիրությունն է։ Բայց մեր ուժերն էլ շատ սահմանափակ են։ Կոչ եմ անում, եթե շահագրգիռ մարդիկ, իրավապաշտպաններ կան, թող միանան մեզ։ Ամենակարևորը, որ քաղաքացիները միայնակ չմնան այս կարգի վարքագծի կանոնների խախտման մասով, այլ պետք է դիմեն իրավասու մարմին, որը ԿԿՀ-ն է։ Ես ոչ թե դիմում եմ այն անձին, որն արել է այդ հայտարարությունը, այլ այն անկախ մարմնին, որը պարտավոր էր իրականացնել իր լիազորությունները և գործողությունները վարչական վարույթի դեպքով, որ դիմացինի ախորժակը սաստեր։ Իրականում մենք տեսանք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ամենևին անկախ չէ։ 7 անդամներից 4-ը հենց ՔՊ-ական են։ Արամայիս Փաշինյանին եմ ճանաչում․ պատահական նրա ազգանունը Փաշինյան է, պատահական իջևանցի է և պատահական ներգրավված է հանձնաժողովում՝ որպես անդամ և ամենաազդեցիկ դեմքերից է։ Միգուցե բացարկ հայտնեմ, որ ինքն ընդհանրապես որոշում չկայացնի»։

Aravot.am

«Հետք»․ 167 մլն դրամ՝ պարապուրդի համար․ որքան են արժենում դատավորների ձգձգվող քրեական գործերը

«Հետք»-ի հրապարակման համաձայն՝ 2020 թվականից մինչև 2026 թվականի օգոստոսի 18-ը պետական բյուջեից մոտ 167 մլն դրամ է վճարվել լիազորությունները կասեցված վեց դատավորի՝ որպես ոչ իրենց մեղքով հարկադիր պարապուրդի փոխհատուցում։ Խոսքը Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի, Գևորգ Նարինյանի, Տիգրան Փոլադյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի, ինչպես նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասին է։

Կարդալ ավելին

"Հրապարակ". Երբ փող է պետք՝ հիշում են Սաշիկին

ՀՀ երրորդ նախագահի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, ժամանակ առ ժամանակ հայտնվում է քրեական քրոնիկոնում․ որոշակի գումարներ է վճարում, վնասը փոխհատուցում ու կրկին անհետանում տեսադաշտից։

Կարդալ ավելին

Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Ջրային կոմիտեն մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել ֆիզիկական անձի` Նազիկ Սահակյանի հետ` խորհրդատվական ծառայություն ստանալու նպատակով։ Այս պայմանագիրը կնքվել էր ապրիլի 6-ին, իսկ պայմանագրով պետբյուջեից Սահակյանին հատկացվելու էր 6 մլն 869 հազար 750 դրամ, որը վճարվելու էր փուլային եղանակով։

Կարդալ ավելին

Բորիս Մուրազի. Որոտանի կասկադը, կամ չկտրված պորտալարը

Մեզանում վաղուց ձևավորված և տասնամյակների փորձություն անցած մի ավանդույթ կա՝ բարձրաձայն բացահայտել, իսկ հետո՝ լուռ մոռացության մատնել։ Սկանդալ՝ և լռություն, հայտարարություն՝ և տարակուսած լռություն, հարց՝ և հայացքը մի կողմ թեքել։ Խոստովանենք՝ գրեթե ընտելացել ենք այն մտքին, որ անհարմար թեմաների ճակատագիրը, երևի, հենց այդպիսին է․ դրանք ծանր քարերի պես նստում են մեր հասարակական կյանքի հատակին ու տարիներով մնում այնտեղ, մինչև ինչ-որ մեկը՝ միամիտ կամ հուսահատ, փորձի դրանք ջրի երես հանել։ Եվ ահա մեկը փորձեց։ Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին «Հարցազրույց» հաղորդման ընթացքում խոսեց մի գործի մասին, որի մասին Հայաստանի իշխանությունները, կարծես թե, գերադասում են ընդհանրապես չհիշել։ Խոսքը Որոտանի կասկադի մասին է։

Կարդալ ավելին

Միքայել Մինասյան․ հեռակա դատավճիռը՝ որպես Հայաստանի պետական համակարգի հայելի

2024 թվականի նոյեմբերի վերջին Հայաստանի դատարանը որոշում կայացրեց Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հեռակա դատական քննություն իրականացնելու մասին։ Առիթը առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ մեղադրանքներն Էին։ Սակայն իրավական չոր ձևակերպումների հետևում թաքնված է սխեմա, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել 2000-ականների վերջի և 2010-ականների սկզբի Հայաստանի իշխանության գործելակերպի մեխանիզմների մասին։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև