SIL Insurance․ «յուրայինների» արտոնությունները ապահովագրական շուկայում

Վերջին տարիներին «SIL Insurance» ապահովագրական ընկերությունը Հայաստանի պետական ապահովագրական շուկայի գլխավոր շահառուներից մեկn է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունը համակարգված կերպով խոշոր պայմանագրեր է ստանում պետական կառույցներից՝ հակակոռուպցիոն փորձագետների և հասարակության շրջանում մի շարք հարցեր առաջացնելով։

Կես միլիոն դոլարի պայմանագիր՝ առանց մրցույթի

2023 թվականին Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը SIL Insurance-ի հետ պայմանագիր կնքեց՝ շուրջ 2000 ոստիկանական ավտոմեքենաների ապահովագրության համար։ Պայմանագրի արժեքը կազմել է մոտ 500 հազար դոլար։ Գործարքն իրականացվել էր առանց մրցակցային գնման ընթացակարգի, ինչը փորձագետների քննադատությանն արժանացավ։

Նախարարությունն իր որոշումը բացատրեց նրանով, որ ապահովագրական ընկերությունների շրջանում հարցում էր անցկացրել, և SIL Insurance-ն ամենացածր գինն էր առաջարկել։ Սակայն Transparency International-ի և այլ կազմակերպությունների փորձագետները կասկածի տակ դրեցին նման մոտեցման հիմնավորվածությունը։

«Մեկ անձից գնումն ինքնին կոռուպցիոն ռիսկ է, եթե գործ չունենք բնական մենաշնորհի խնդրի հետ։ Ամբողջ աշխարհում մեկ անձից գնումը համարվում է կոռուպցիոն ռիսկ», — հայտարարել էր Transparency International-ի հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

Իշխանությունների բացատրությունների հակասությունները

Իրավիճակն առավել ուշագրավ է դառնում այն պատճառով, որ պայմանագիրը ներառում էր ապահովագրության երկու տեսակ՝ պարտադիր ԱՊՊԱ և կամավոր ԿԱՍԿՈ։ Եթե Հայաստանում ԱՊՊԱ-ի սակագները սահմանված և բոլոր ընկերությունների համար միասնական են, ապա ԿԱՍԿՈ-ի դեպքում գործում է մրցակցային շուկա։

«Ազատություն» ռադիոկայանի հետաքննությունը լուրջ հակասություններ էր բացահայտել։ SIL Insurance-ում հայտնել էին, որ ոստիկանությունն իրենց դիմել էր միայն ԿԱՍԿՈ-ի առաջարկի համար, իսկ ԱՊՊԱ-ի գինը ընդհանրապես չէր հարցվել։ Այլ ապահովագրական ընկերություններ ևս հաստատել էին, որ ոստիկանությունից ԱՊՊԱ ապահովագրության վերաբերյալ որևէ հարցում չեն ստացել։

Այս հանգամանքը կասկածի տակ է դնում ՆԳՆ-ի այն հայտարարությունը, թե SIL Insurance-ը մրցակիցների համեմատ ավելի ցածր գին էր առաջարկել։ Միասնական և սահմանված սակագների պայմաններում նման «առաջարկ» պարզապես հնարավոր չէր։

Կարգապահական վարույթ

Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն SIL Insurance-ի դեմ կարգապահական վարույթ էր նախաձեռնել՝ ոստիկանության հետ կնքված գործարքի առնչությամբ։ Կարգավորող մարմինը հաստատել էր, որ որևէ ընկերություն իրավունք չունի ԱՊՊԱ-ի համար սահմանված սակագնից ավելի ցածր գին առաջարկել։

Ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք. անգամ եթե ընկերությունը տուգանվի, ՆԳՆ-ի հետ կնքված պայմանագիրը շարունակում է գործել, քանի որ օրենքը նման դեպքում դրա լուծում չի նախատեսում։

Հաջողված գործելակերպի շարունակությունը

2025 թվականի նոյեմբերին SIL Insurance-ը կրկին հաղթեց մրցույթում՝ այս անգամ Երևանի քաղաքապետարանի և նրա ենթակայության կառույցների աշխատակիցների ապահովագրության համար։ Փաթեթը նախատեսում է ապահովագրել ոչ միայն աշխատակիցներին, այլև նրանց ընտանիքի անդամներին։

2026 թվականի փետրվարին Երևանի քաղաքապետարանը SIL Insurance-ի հետ կնքեց ևս մեկ պայմանագիր՝ 14 միլիոն դրամի չափով։ Այս անգամ էլ գործարքն իրականացվեց «մեկ անձից գնում» ընթացակարգով։

Իշխանությունների արձագանքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով իրավիճակին, պատմությունն անվանեց «կեղծ սկանդալ» և պահանջեց պարզաբանումներ։ Ներքին գործերի նախարարը հավաստիացրեց, որ բոլոր ընթացակարգերն իրականացվել են օրենքի պահանջներին համապատասխան։

Սակայն փորձագետները հիշեցնում են, որ հենց նման կասկածելի պետական գնումների դեպքերն են դարձել այն պատճառներից մեկը, որոնք նպաստել են Հայաստանի դիրքերի վատթարացմանը Transparency International-ի Կոռուպցիայի ընկալման ինդեքսում։

Ոչ պակաս ուշագրավ է նաև 2018 թվականից ի վեր Սուքիասյանների ընտանիքի բիզնես հետաքրքրությունների ընդլայնումը՝ ընդ որում ոչ վերջին հերթին պետության հետ կնքվող շահութաբեր պայմանագրերի հաշվին։

Infocom․ ՔՊ-ին նվիրատվություններ արած պաշտոնյաների ծախսերի մի մասը հայտարարագրերով հիմնավորված չէ

«Ինֆոքոմ»-ի ուսումնասիրությունը բացահայտել է անհամապատասխանություններ 2025 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նվիրատվություններ կատարած մի շարք պաշտոնյաների եկամուտների, դրամական միջոցների և ծախսերի միջև։ Որոշ դեպքերում հայտարարագրերում արտացոլված եկամուտները չեն բավարարում կատարված ծախսերը հիմնավորելու համար, իսկ պաշտոնյաներից մի քանիսը պարզաբանումներ են ներկայացրել չհայտարարագրված եկամուտների վերաբերյալ։

Կարդալ ավելին

Hetq․ Ծաղկաձորի 46 հեկտար անտառապատ հողերը չվերադարձվեցին պետությանը․ դատական գործերի մեծ մասն ավարտվել է անհաջողությամբ

Ծաղկաձորի սկզբնամասում գտնվող՝ շուրջ 46 հեկտար անտառապատ հողերը, որոնք ապօրինի սեփականաշնորհվել էին 2007 թվականին, պետությանը վերադարձնելու գործընթացը հիմնականում արդյունք չի տվել։ Ինչպես գրում է «Հետք»-ը, ութ տարի տևած դատական գործընթացների մեծ մասն ավարտվել է բացասական ելքով, իսկ Հակակոռուպցիոն դատարանի վճիռների հետ դատախազությունը համաձայն չէ։ Իրավիճակն ավելի է բարդացել, քանի որ հողերի որոշ սեփականատերեր, օգտվելով գույքի նկատմամբ արգելանքի բացակայությունից, հասցրել են վաճառել դրանք։

Կարդալ ավելին

Պետական պաշտոնյաներին մոտ 5 մլրդ դրամի պարգևավճարներ․ ինչպե՞ս է բաշխվում հանրային գումարը

Պետական պաշտոնյաներին և պետական համակարգի աշխատակիցներին պարգևավճարներ տրամադրելու համար կառավարությունը հատկացրել է մոտ 5 մլրդ դրամ։ Գումարների բաշխման, դրանց հիմնավորվածության և պարգևատրման չափանիշների վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ հանրային վերահսկողության օրակարգում։ Հուլիսին այս թեմային անդրադարձել էին «Ազատություն Ռադիոկայան»-ը ու Factor TV-ն։

Կարդալ ավելին

Verelq․ Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Այրարատ» կինոթատրոնի շենքը

Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել՝ Երևան, Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնի շենքը բռնագանձելու պահանջով։ Անշարժ գույքը պատկանում է գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։

Կարդալ ավելին

«Hetq». Դատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը

Տավուշի մարզի դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9 մանկապարտեզի շենքի աճուրդը և գույքը վերադարձնել համայնքին։ Այս մասին հայտնում է «Hetq»-ը։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև