Hetq․ Ծաղկաձորի 46 հեկտար անտառապատ հողերը չվերադարձվեցին պետությանը․ դատական գործերի մեծ մասն ավարտվել է անհաջողությամբ

Ծաղկաձորի սկզբնամասում գտնվող՝ շուրջ 46 հեկտար անտառապատ հողերը, որոնք ապօրինի սեփականաշնորհվել էին 2007 թվականին, պետությանը վերադարձնելու գործընթացը հիմնականում արդյունք չի տվել։ Ինչպես գրում է «Հետք»-ը, ութ տարի տևած դատական գործընթացների մեծ մասն ավարտվել է բացասական ելքով, իսկ Հակակոռուպցիոն դատարանի վճիռների հետ դատախազությունը համաձայն չէ։ Իրավիճակն ավելի է բարդացել, քանի որ հողերի որոշ սեփականատերեր, օգտվելով գույքի նկատմամբ արգելանքի բացակայությունից, հասցրել են վաճառել դրանք։

Խոսքը Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող անտառապատ տարածքների մասին է։ Դրանց ապօրինի սեփականաշնորհման փաստը «Հետք»-ը բացահայտել էր դեռևս 2018 թվականին՝ հետաքննական հրապարակմամբ։ Հողերը ձեռք էին բերել նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք, այդ թվում՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդն ու թիկնապահը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մերձավորը, Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի կինը և խորհրդականը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ։

«Հետք»-ի հրապարակումից հետո հարուցվել էր քրեական գործ, որը քննվել էր Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հատուկ քննչական ծառայությունում։ Ինը ամիս տևած նախաքննության ընթացքում արձանագրվել էին կեղծ աճուրդների փաստերը, սակայն քննիչի որոշումը հաստատվել էր նաև դատախազությունում։ Այդ ժամանակ գլխավոր դատախազը Արթուր Դավթյանն էր։ Դրանից հետո դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում դատարանում սկսեց վիճարկել աճուրդների որոշումները։

Տարիներ տևած դատաքննություններից հետո պետությանը հաջողվեց վերադարձնել անտառապատ տարածքների մի մասը։ Դրանք այն հողերն էին, որոնք վաճառվել էին Կոտայքի մարզպետարանի կազմակերպած աճուրդներով։ Մյուս հատվածը՝ մոտ 50 հեկտար, օտարվել էր Հրազդանի համայնքի ղեկավարի որոշումներով, և այդ գործերով դատական հայցերը պետք է ներկայացներ համայնքապետարանը։

Սակայն Հրազդանի համայնքապետ Սևակ Միքայելյանի պաշտոնավարման ընթացքում հայցերը պատշաճ կերպով չներկայացվեցին, իսկ արդեն ներկայացված գործերով համայնքապետարանը չապահովեց իր պատշաճ մասնակցությունը դատական նիստերին։ Արդյունքում հայցերը մեկը մյուսի հետևից մերժվեցին կամ մնացին առանց քննության։

2025 թվականին, երբ դատախազությունն արդեն իրավասություն ուներ համայնքային շահերի պաշտպանության նպատակով դիմելու դատարան, այն կրկին հայցեր ներկայացրեց Հակակոռուպցիոն դատարան։ Սակայն այս անգամ ևս գործընթացը ցանկալի արդյունք չտվեց․ դատավորները, կիրառելով հայցային վաղեմության ժամկետը, մերժեցին և շարունակում են մերժել դատախազության պահանջները։

Հողերի մի մասը վաճառելու հանգամանքը լրացուցիչ բարդացնում է դրանց վերադարձի հարցը։ Այսպիսով՝ անտառապատ տարածքների ապօրինի սեփականաշնորհման բացահայտումից տարիներ անց պետությանը վերադարձնելու գործընթացը շարունակում է փակուղում մնալ, իսկ դատական վեճերի մեծ մասն ավարտվել է հօգուտ հողերի ներկայիս կամ նախկին սեփականատերերի։

Hetq

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև