«Hetq». «Ֆլայուան Արմենիայի» մոլդովացի սեփականատերերը հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում

«Hetq»-ի հաղորդմամբ՝ «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության 46 %-ի սեփականատերեր Վլադիմիր Չեբոտարն ու Միրչա Մալեկան Մոլդովայում հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում։ Մոլդովայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և հատուկ գործերով դատախազությունը հոկտեմբերի 2-ին հայտարարել է կազմակերպված խմբի գործունեության բացահայտման մասին։ Ըստ քննության՝ խմբի անդամները 2016 թվականից համակարգված կերպով օգտագործել են տարբեր իրավաբանական անձանց և միջնորդների՝ հարկերից խուսափելու համար։ Գրեթե 41 մլն մոլդովական լեյի (մոտ 2,3 մլն դոլար) չհայտարարագրված միջոցները, ըստ դատախազության, օգտագործվել են ավիաընկերության կապիտալը համալրելու համար։ Միայն 2016 թվականի համար չվճարված հարկային պարտավորությունները գնահատվում են շուրջ 5 մլն լեյ։

Մոլդովայի պետական անվտանգության համար կարևոր ներդրումների ուսումնասիրման խորհուրդը (CEIISS) 11 ամիս տևած ուսումնասիրությունից հետո հունիսի 22-ին որոշում էր կայացրել Fly One-ի վերահսկողության փոփոխության վերաբերյալ՝ ընկերության սեփականատերերին 90 օր ժամանակ տալով համապատասխան քայլեր կատարելու համար։ Չնայած դրան՝ Fly One-ի տնօրենների խորհրդի նախագահ Չեբոտարը սեպտեմբերի 29-ին հայտարարել էր, որ բաժնեմասերը չեն վաճառելու։ Դրանից առաջ՝ հունիսի 10-ին, մոլդովական ընկերությունն իր՝ «Ֆլայուան Արմենիայում» ունեցած 46 %-ը փոխանցել էր Երևանում մարտին հիմնադրված «Ֆլայ Սոլուշն» ՍՊԸ-ին։ Այդ ընկերության բաժնեմասերը հավասարապես պատկանում են Չեբոտարին և Մալեկային, իսկ փոփոխությունը Հայաստանի պետական ռեգիստրում գրանցվել է օգոստոսի 14-ին։ Այսպիսով՝ մոլդովական Fly One-ն այլևս անմիջականորեն չի տիրապետում հայկական փոխադրողի բաժնեմասին, սակայն Չեբոտարն ու Մալեկան շարունակում են վերահսկել այն նորաստեղծ հայկական ընկերության միջոցով։

Մոլդովայի դատախազության տվյալներով՝ հոկտեմբերի 1-ին իրավապահները խուզարկություններ են իրականացրել մի շարք անձանց բնակարաններում, գրասենյակներում և տրանսպորտային միջոցներում՝ առգրավելով հաշվապահական փաստաթղթեր, կանխիկ գումար, համակարգչային սարքավորումներ և այլ նյութեր։ Քննությունը շարունակվում է։ CEIISS-ի ուսումնասիրության շրջանակում ուշադրության կենտրոնում են եղել նաև Fly One-ի և «Ֆլայուան Արմենիայի» հետ փոխկապակցված անձանց հնարավոր կապերը միջազգային պատժամիջոցների տակ գտնվող անձանց հետ։ Մոլդովական լրատվամիջոցներն այս համատեքստում հիշատակել են օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկին, որի մերձավոր շրջապատում է եղել Չեբոտարը։ Սակայն Fly One-ում Պլախոտնյուկի հնարավոր բիզնես շահերի կամ մասնակցության վերաբերյալ հստակ տվյալներ չեն ներկայացվել, իսկ Չեբոտարը հերքել է այլ շահառու սեփականատերերի առկայությունը։ 2026 թվականի ապրիլին Պլախոտնյուկը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման՝ հանցավոր խմբավորում ղեկավարելու, փողերի լվացման և խարդախության համար։

Չեբոտարն ու Մալեկան նախկին պետական պաշտոնյաներ են․ առաջինը 2015-2017 թվականներին զբաղեցրել է Մոլդովայի արդարադատության նախարարի պաշտոնը, ապա եղել պատգամավոր, իսկ Մալեկան 2015-2016 թվականներին ղեկավարել է երկրի քաղաքացիական ավիացիայի ոլորտը։ Fly One-ը սկսել է գործունեությունը նրանց պաշտոնավարման տարիներին։ Լրագրողական հետաքննությունից հետո, որը բացահայտել էր Մալեկայի կապը ավիաընկերության սեփականատերերի հետ, Մոլդովայի վարչապետը խոստովանել էր շահերի բախման առկայությունը, և Մալեկան հրաժարական էր տվել։ «Ֆլայուան Արմենիայի» հայկական բաժնեմասի փոխանցումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Մոլդովայում Fly One-ի սեփականատերերի նկատմամբ արդեն պահանջ էր ներկայացվել փոխել ընկերության վերահսկողության կառուցվածքը։

Hetq.am

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև