Պապոյանը Փաշինյանի նախկին օգնականին նշանակել է «Արարատցեմենտի» կառավարիչ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախում չի տեսել

Դավիթ Գևորգյանին պետական «Արարատցեմենտի» կառավարիչ նշանակելու պատմությունը ևս մեկ առիթ է՝ կասկածի տակ դնելու Նիկոլ Փաշինյանի թիմի կադրային քաղաքականության թափանցիկությունը, հատկապես երբ խոսքը պետական ակտիվների կառավարման մասին է։ Մինչ այդ Գևորգյանը զբաղեցնում էր վարչապետի օգնականի պաշտոնը, իսկ հետո էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի որոշմամբ ստացավ պետական կառավարմանն անցած ձեռնարկության կառավարչի պաշտոնը։ Ընկերության բաժնետոմսերը պետության կառավարմանը հանձնելու որոշումն ընդունվել էր գույքի բռնագանձման քաղաքացիական վարույթի շրջանակում։

Հատկանշական է կադրային որոշման արագությունը․ 2026 թվականի հուլիսի 30-ին Գևորգյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից, իսկ նույն օրը Պապոյանը նրան նշանակել է «Արարատցեմենտի» կառավարիչ։ Կարճ ժամանակ անց ընկերության տնօրենների խորհուրդը նրան նշանակել է գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Մինչդեռ Գևորգյանի հրապարակային կենսագրական տվյալներում խոշոր արդյունաբերական ձեռնարկություն ղեկավարելու կամ ցեմենտի արտադրության ոլորտում աշխատելու փորձ չի նշվում։

Քաղաքացի Սեմյոն Բաբայանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ նշանակման մեջ տեսնելով շահերի բախման հնարավոր հատկանիշներ։ Սակայն հոկտեմբերի 12-ի որոշմամբ հանձնաժողովը մերժել է վարույթ հարուցել։ Ըստ Iravaban.net-ի հրապարակման՝ հանձնաժողովը բավարար հիմքեր չի գտել նման վարույթի համար՝ պատճառաբանելով նաև, որ նման կարգի ձեռնարկության կառավարիչ ընտրելու՝ օրենքով սահմանված ընթացակարգ գոյություն չունի։

Իշխանության քաղաքական պատասխանատվության խնդիրը հենց այստեղ է։ Պարտադիր մրցույթի բացակայությունը դեռ չի նշանակում, որ նշանակումը եղել է թափանցիկ, հիմնավորված և բխել է պետական շահից։ Կոռուպցիայի դեմ պայքարի և համակարգի նորացման մասին մշտապես հայտարարող իշխանությունը պարտավոր է բացատրել, թե ինչու է ռազմավարական նշանակության արդյունաբերական ակտիվի կառավարումը վստահել վարչապետի մերձավոր վարչական շրջապատից եկած անձի։ Հակակոռուպցիոն հանձնաժողովի մերժումը Պապոյանին չի ազատում այդ կադրային որոշման համար պատասխանատվությունից և կառավարությանը չի ազատում նշանակման չափանիշները հրապարակելու պարտավորությունից։

«Oragir.am». Ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացվել, բայց Գյումրիի նոր ծննդատան շինարարությունը կավարտվի միայն 2027-ին

Գյումրիի նոր ծննդատան կառուցման ծրագիրը, որի մասին հայտարարվել էր դեռևս 2019 թվականին, արդեն յոթերորդ տարին է՝ չի հասնում ավարտին։ Չնայած պետական և մասնավոր ֆինանսավորմանը՝ շինարարությունը շարունակում է ձգձգվել, իսկ դրա ավարտի նոր վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի օգոստոսի 1-ը։ Այս մասին գրում է Oragir.am-ը։

Կարդալ ավելին

«Փաստինֆո». Համբարձում Մաթևոսյանի՝ Նյու Յորքում հյուրանոցային համարի համար վճարվել է շուրջ 4,5 մլն դրամ

Նախարարի կեցության համար «Millennium Hilton New York One UN Plaza» հյուրանոցում ամրագրվել է համար՝ 12 499,48 դոլար արժողությամբ։ Այդ գումարը հայկական դրամով կազմել է 4 միլիոն 543 հազար 65 դրամ։

Կարդալ ավելին

Լենա Նազարյանի ամուսինը Թեղուտի հանքում պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Բաբայանը նոր պաշտոն է ստացել։

Կարդալ ավելին

«Oragir.am». Աջափնյակի փոխթաղապետի հայտարարագրից 20 միլիոն դրամի ոսկյա զարդերն անհետացել են

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նարեկ Իսրայելյանի 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրում ուշագրավ անհամապատասխանություն է արձանագրվել։

Կարդալ ավելին

«Գոլդ» համարանիշներից՝ դեպի «գոլդ» կերակրատաշտ. ՀՀ ՆԳՆ-ին 6,5 միլիարդ դրամ են հատկացրել բյուջետային միջոցները «յուրացնելու» համար

«Գոլդ» համարանիշներ, «գոլդ» ծրագրեր, «գոլդ» կերակրատաշտեր՝ չինովնիկական ապարատի համար։ Իսկ այն քաղաքացիներին, որոնց բարօրությամբ, իբր, պետք է մտահոգված լինի պետությունը, այս թանկարժեք՝ «արդյունավետ կառավարում» անվանումը կրող ներկայացման մեջ ավելի ու ավելի հաճախ վերապահվում է ընդամենը լուռ վիճակագրի դերը։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև