«Հետք». ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան Բյուրեղավանի համայնքապետի ընտանիքի սեփականությունը

Երևան-Սևան մայրուղու՝ Արզնիի հատվածում գտնվող երկու կանգառասրահներն ու գետնանցումը, որոնք կառուցվել էին ուղևորների հարմարավետությունն ու անվտանգությունն ապահովելու համար, տարիների ընթացքում հայտնվել են մասնավոր ընկերության ձեռքում։ «Հետք»-ի հետաքննության համաձայն՝ գույքը պատկանում է «Արզնի-էքսպրես» ՍՊԸ-ին, որի բաժնետերերից մեկը Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանի կինն է։ Այսօր կանգառներից մեկում արագ սննդի կետ է գործում, մյուսը չի օգտագործվում, իսկ գետնանցումը փակ է։

Կանգառասրահները կառուցվել են 1970-ականներին՝ սովետական մոդեռնիզմի ոճով։ 1990-ականների սկզբին դրանք վերակառուցելու թույլտվություն է ստացել «Արզնի-էքսպրես» ընկերությունը, սակայն 2005 թվականին Կադաստրի կոմիտեն մերժել է գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը՝ նշելով, որ շինությունները գտնվում են Ավտոմոբիլային տրանսպորտի նախարարության հաշվեկշռում, իսկ ընկերությանը միայն վերակառուցման թույլտվություն է տրվել։ Մեկ տարի անց ընկերությունը դիմել է դատարան՝ կանգառասրահներն ու սանհանգույցները տիրազուրկ ճանաչելու պահանջով։ Դատարանը բավարարել է հայցը, և գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվել է ընկերության անունով։

Հողամասերն ընկերությունը ձեռք է բերել 2007 թվականին՝ Արզնիի համայնքի ավագանու որոշմամբ, առանց աճուրդի։ Ընդհանուր 2660 քմ մակերեսով երկու հողամասերի համար սահմանվել է 7 մլն 820 հազար դրամ՝ մեկ քառակուսի մետրի դիմաց 2940 դրամ։ «Հետք»-ի տվյալներով՝ ընկերությունը հիմնադրել է Հակոբ Բալասյանի հայրը՝ Սուրեն Բալասյանը, իսկ այժմ դրա 50 տոկոս բաժնեմասը պատկանում է նրա կնոջը՝ Աննման Ղուկասյանին։ Հակոբ Բալասյանը Բյուրեղավանը ղեկավարում է 2008 թվականից։

Հրապարակման համաձայն՝ կադաստրային գործում բացակայում է այն ավագանու որոշումը, որը Կադաստրի կոմիտեն նշել էր որպես սեփականության իրավունքի գրանցման հիմք։ Իրականում հողամասերն օտարվել են 2007 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ։ Գույքի մասնավորեցումից հետո փակվել է նաև գետնանցումը։ Օգոստոսի 26-ին այդ հատվածում փողոցն անցնելիս 25-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկվել և մահացել։ Այսպիսով, նախկին հանրային ենթակառուցվածքը վերածվել է մասնավոր բիզնեսի տարածքի, իսկ մայրուղին անվտանգ հատելու հնարավորությունից զրկված քաղաքացիները ստիպված են ճանապարհն անցնել վերգետնյա հատվածով։

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև