«Հրապարակ». Դատախազական համակարգում քաոս է՝ թափուր հաստիքները համալրվում են անփորձ կադրերով

Դատախազական համակարգում կադրերի արտահոսքը, փորձառու մասնագետների պակասը և գերծանրաբեռնվածությունը շարունակում են լուրջ խնդիրներ մնալ։ «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում դատախազության երկարամյա ծառայող, նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանը ներկայացրել է համակարգից հեռանալու պատճառներն ու աշխատանքի կազմակերպման թերությունները։

Դատախազությունը մրցույթ է հայտարարել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու համար։ Դիմումներն ընդունվելու են հոկտեմբերի 13-ից նոյեմբերի 2-ը, իսկ մրցույթը կկայանա 2027 թվականի հունվարի 15-ից հետո։ Չնայած այս ստորաբաժանումը դատախազական համակարգի ամենահեղինակավոր և բարձր վարձատրվող կառույցներից է, այնտեղ թափուր հաստիքներ կան, և համակարգի մյուս ստորաբաժանումների դատախազները չեն շտապում տեղափոխվել։

Պետրոս Պետրոսյանի խոսքով՝ համակարգից հեռանալու հիմնական պատճառներից են աշխատանքի անկանոն կազմակերպումը, գերծանրաբեռնվածությունն ու փորձառու կադրերի պակասը։ Նրա գնահատմամբ՝ դատախազների և քննիչների զգալի մասը երկու-երեք տարվա աշխատանքային փորձ ունի, ինչի հետևանքով նրանք դժվարանում են կողմնորոշվել բարդ և ոչ ստանդարտ իրավիճակներում։ Արդյունքում շատերը նախընտրում են ավելի հանգիստ աշխատանք կամ ժամանակավորապես հեռանում պետական ծառայությունից։

Նախկին դատախազի խոսքով՝ փորձառու մասնագետներին համակարգից հեռացնելու հետևանքով նոր ընդունված աշխատակիցները հաճախ բավարար պատրաստվածություն չունեն իրենց պարտականությունները լիարժեք կատարելու համար։ Նա ընդգծել է, որ դատախազի պաշտոնը միայն արտաքին ներկայացուցչական կողմը չէ․ այն պահանջում է մասնագիտական պատրաստվածություն, պատասխանատվություն և պետական ծառայությանը նվիրվածություն։

Պետրոս Պետրոսյանն անդրադարձել է նաև դատավոր դառնալու՝ դատախազների ձգտմանը։ Նրա գնահատմամբ՝ դատական համակարգում պաշտոնի երաշխիքներն ավելի բարձր պետք է լինեն, քանի որ դատավորի անկախությունն ու պաշտոնավարման կայունությունը միջազգային սկզբունքներ են։ Սակայն, նրա խոսքով, ներկայումս դատավորների լիազորությունները դադարեցնելու դեպքերը մտահոգիչ են, իսկ սահմանադրական բարեփոխումների շրջանակում քննարկվող հնարավոր փոփոխությունները կարող են ավելի անորոշ դարձնել նրանց կարգավիճակը։

Կադրային խնդիրների պատասխանատվությունը Պետրոս Պետրոսյանը միայն նոր սերնդի դատախազների ու քննիչների վրա չի դնում։ Նա կարծում է, որ անփորձ մասնագետների առկայությունը, փորձառու կադրերի պակասը և աշխատանքի կազմակերպման թերությունները փոխկապակցված են։ Եթե նախկինում նորանշանակ քննիչներին ամիսներ շարունակ սովորեցնում էին մասնագիտական աշխատանքի նրբությունները, ապա այսօր, նրա խոսքով, նորանշանակ քննիչը կարող է արդեն առաջին օրը ստանալ ավելի քան 60 քրեական վարույթ։

«Նույնը դատախազների դեպքում է․ 60 հոգի նշանակվում է, 70-ը՝ ազատվում, և այդպես նրանք անընդհատ շրջապտույտի մեջ են»,- նշել է Պետրոս Պետրոսյանը։

Նրա գնահատմամբ՝ համակարգը չունի անհրաժեշտ պատրաստված կադրային ռեզերվ։ Մրցույթները չեն կազմակերպվում այնպես, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի աշխատանքի հրավիրել նախապես ընտրված թեկնածուներին։ Արդյունքում տարբեր ստորաբաժանումներում թափուր հաստիքները համալրվում են հիմնականում անփորձ մասնագետներով, այդ թվում՝ նորավարտ երիտասարդներով, որոնք կարճատև ուսուցումից հետո անցնում են դատախազական աշխատանքի։

Պետրոս Պետրոսյանի ներկայացրած պատկերի համաձայն՝ դատախազական համակարգի խնդիրները պայմանավորված են ոչ միայն կադրերի պակասով, այլև մասնագիտական պատրաստման, աշխատանքի բաշխման և պետական ծառայության կազմակերպման թերություններով։ Այս պայմաններում աշխատակիցների շարունակական նշանակումների ու ազատումների շրջապտույտը պահպանվում է, իսկ թափուր հաստիքների խնդիրը շարունակում է չլուծված մնալ։

«Հրապարակ»

«Oragir.am». Ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացվել, բայց Գյումրիի նոր ծննդատան շինարարությունը կավարտվի միայն 2027-ին

Գյումրիի նոր ծննդատան կառուցման ծրագիրը, որի մասին հայտարարվել էր դեռևս 2019 թվականին, արդեն յոթերորդ տարին է՝ չի հասնում ավարտին։ Չնայած պետական և մասնավոր ֆինանսավորմանը՝ շինարարությունը շարունակում է ձգձգվել, իսկ դրա ավարտի նոր վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի օգոստոսի 1-ը։ Այս մասին գրում է Oragir.am-ը։

Կարդալ ավելին

«Փաստինֆո». Համբարձում Մաթևոսյանի՝ Նյու Յորքում հյուրանոցային համարի համար վճարվել է շուրջ 4,5 մլն դրամ

Նախարարի կեցության համար «Millennium Hilton New York One UN Plaza» հյուրանոցում ամրագրվել է համար՝ 12 499,48 դոլար արժողությամբ։ Այդ գումարը հայկական դրամով կազմել է 4 միլիոն 543 հազար 65 դրամ։

Կարդալ ավելին

Լենա Նազարյանի ամուսինը Թեղուտի հանքում պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Բաբայանը նոր պաշտոն է ստացել։

Կարդալ ավելին

«Oragir.am». Աջափնյակի փոխթաղապետի հայտարարագրից 20 միլիոն դրամի ոսկյա զարդերն անհետացել են

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նարեկ Իսրայելյանի 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրում ուշագրավ անհամապատասխանություն է արձանագրվել։

Կարդալ ավելին

«Գոլդ» համարանիշներից՝ դեպի «գոլդ» կերակրատաշտ. ՀՀ ՆԳՆ-ին 6,5 միլիարդ դրամ են հատկացրել բյուջետային միջոցները «յուրացնելու» համար

«Գոլդ» համարանիշներ, «գոլդ» ծրագրեր, «գոլդ» կերակրատաշտեր՝ չինովնիկական ապարատի համար։ Իսկ այն քաղաքացիներին, որոնց բարօրությամբ, իբր, պետք է մտահոգված լինի պետությունը, այս թանկարժեք՝ «արդյունավետ կառավարում» անվանումը կրող ներկայացման մեջ ավելի ու ավելի հաճախ վերապահվում է ընդամենը լուռ վիճակագրի դերը։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև