Լուրեր և հրապարակումներ

Լուրեր և հրապարակումներ

Հովիկ Աբրահամյանը չէր կարող, Ռուստամ Բաքոյանը կարող է. 137 մլն եկամուտն ու կասկածելի կապերը

Oragir.News-ի հրապարակման համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած 2025 թվականի հայտարարագիրը հանրային քննարկումների նոր առիթ է դարձել։ Ըստ հրապարակման՝ Բաքոյանը մեկ տարվա ընթացքում գյուղատնտեսական գործունեությունից ստացել է 137 մլն 400 հազար դրամ և 45 հազար 800 ԱՄՆ դոլար եկամուտ։ Բացի այդ, նա հայտարարագրել է պատգամավորական աշխատավարձ՝ 14,2 մլն դրամ և 636 հազար դրամ կենսաթոշակ։

Կարդալ ավելին

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ԳՐԱՆՑԵԼ, ԻՍԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԱՃԵԼ Է 92 ՏՈԿՈՍՈՎ

Երբ իշխանության ներկայացուցիչները քաղաքացիներին կոչ են անում համբերել, հավատալ ապագային և գնահատել իրականացվող քաղաքականությունը, բնական է նաև հարցնել, թե այդ տարիներին ինչպիսի՞ն է եղել հենց նրանց անձնական առաջընթացը։

Կարդալ ավելին

«Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմլսել հոդվածընախընտրելի դարձնել

Կարդալ ավելին

Ազգակցական կապեր և «եկամտաբեր պաշտոններ», տենդերներ և պայմանագրեր

​2022 թվականի նոյեմբերի 10-ին ԶԼՄ-ները հայտնեցին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կնոջ եղբոր՝ Արմեն Մուրադյանի՝ «Հայփոստ» ընկերության տնօրենի` լոգիստիկայի գծով խորհրդականի պաշտոնում նշանակվելու մասին։ ​2023 թվականի հուլիսին Լոռի Բերդ համայնքում Բովաձոր, Կողես, Լեջան, Յաղդան և Ուռուտ գյուղերի համայնքային կենտրոնների վերակառուցման և բարեկարգման պետական պատվերը ստացավ Սուրեն Պապիկյանի ազգականների հետ կապված ընկերությունը։

Կարդալ ավելին

Սուրեն Պապիկյանի ֆինանսական հաջողության պատմությունը

​2018–2021 թվականներին, երբ Սուրեն Պապիկյանը ղեկավարում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ճանապարհաշինության համակարգում փոխվեց տեխնիկական հսկողության սխեման։ Հենց այս ժամանակահատվածի հետ է հայկական մամուլը կապել նրա ֆինանսական հնարավորությունների կտրուկ աճը։

Կարդալ ավելին

Բնակարան, մեքենաներ, ավանդներ, 142․9 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը

Oragir.News-ի հրապարակման համաձայն՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի և նրանց չափահաս դստեր՝ Մարիամ Փաշինյանի 2024 թվականի հայտարարագրերում ներառված են բնակարաններ, ավտոմեքենաներ, ավանդներ, վարկեր և ընդհանուր առմամբ շուրջ 142.9 միլիոն դրամի եկամուտներ։

Կարդալ ավելին

5 անշարժ գույք, 5.4 մլն-անոց թանկարժեք գնում, 28 մլն եկամուտ. Արայիկ Հարությունյանի ունեցվածքը

Oragir.News-ի հրապարակման համաձայն՝ Արայիկ Հարությունյանը 2024 թվականի հայտարարագրում ներկայացրել է նոր ձեռքբերված անշարժ գույքեր, միլիոնավոր դրամների եկամուտներ, բանկային միջոցներ և վարկային պարտավորություններ։ Հրապարակման մեջ ուսումնասիրվել են նաև նրա ծնողների՝ Էդուարդ Հարությունյանի և Մարինե Աղաջանյանի հայտարարագրերը։

Կարդալ ավելին

Ինչպես բազմապատկվեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Ցիրունյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»

Ընդամենը մի քանի տարվա ընթացքում զրոյական անշարժ գույքից նախկին պատգամավորը հասել է հինգ միավոր անշարժ գույքի, թանկարժեք մեքենայի, կրիպտոարժույթի և խոշոր դրամական միջոցների։ Եվ հենց այս ֆոնին առավել ուշագրավ է համարվում այն փաստը, որ նախկին ակտիվ ՔՊ-ական Հայկ Ցիրունյանն այս ընտրություններին արդեն դուրս է մնացել կուսակցության ցուցակից։

Կարդալ ավելին

Սուրեն Պապիկյանի ընտանեկան կապալը

​Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար աշխատած ժամանակ Սուրեն Պապիկյանը ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Արմինե Մուրադյանի հետ, որը զբաղեցնում էր նրա մամուլի քարտուղարի պաշտոնը։

Կարդալ ավելին

Պապիկյանի դատվածությունը. պատմություն, որի մասին նախընտրում էին լռել

​2020 թվականի փետրվարին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների այն ժամանակվա նախարարի շուրջ մեծ սկանդալ բռնկվեց։ Առիթը Hraparak.am-ի հրապարակումն էր՝ «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերնագրով։

Կարդալ ավելին

«Հետք». «ՄԼ մայնինգ»-ի սեփականատերն ուզում է շահագործել Ազատեկի ոսկու հանքը. նոր զարգացումներ հանքավայրի շուրջ

նչպես հայտնում է «Հետք»-ը, Վայոց ձորի մարզում գտնվող Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շուրջ վերջին շրջանում ակտիվ զարգացումներ են տեղի ունենում։ «ՄԼ Մայնինգ» ընկերության սեփականատեր Դավիթ Սուքիասյանը ներգրավվել է «Փրեշիըզ քոր» ՍՊԸ-ում՝ ձեռք բերելով ընկերության 50% բաժնեմասը։ Ընկերությունը հայտ էր ներկայացրել Ազատեկի հանքավայրում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու համար։ Սուքիասյանը միաժամանակ մասնակցություն ունի նաև Սոֆի-Բինայի ոսկու հանքավայրի ծրագրում։

Կարդալ ավելին

«Հետք». Խաչատուր Սուքիասյանի թիկնապահը 130 000 դոլարով հող է գնել և ապօրինի անասնաֆերմա կառուցել

Ըստ «Հետք»-ի՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվող նորակառույց անասնաֆերման պաշտոնապես գրանցված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնապահ Ռոման Խանամիրյանի անունով։ Կադաստրի տվյալներով՝ Խանամիրյանը 2023 թվականի փետրվարին 3.5 հեկտար հողամասը գնել է 130 հազար դոլարով, այնուհետև գրավադրել Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկում»։

Կարդալ ավելին

ՔՊ-ի հարյուրավոր միլիոնների նվիրատվություններն ու պետական ֆինանսավորումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ԿԸՀ-ում հրապարակված 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը հաշվետու ժամանակաշրջանի գույքի և եկամուտների հայտարարագիրը, որտեղ ներկայացված են կուսակցության ֆինանսական մուտքերը և ֆինանսական կառուցվածքը։

Կարդալ ավելին

Mediahub.am. 8 անշարժ գույք, եկամուտում կրկնակի աճ․ ինչ է հայտարարագրել Փաշինյանի աներորդին

Նախկին դերասան Հրաչյա Հակոբյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 13 մլն 527 հազար դրամ, որից 9 մլն 960 հազար դրամն աշխատանքի վարձատրության գումար է։ Հարկ է նշել, որ, օրինակ, 2021 թվականի համեմատ, Հակոբյանի եկամուտը գրեթե կրկնակի աճել է։

Կարդալ ավելին

Mediahub.am. Ռուբեն Ռուբինյանի «համեստ» կարողությունը. ի՞նչ ունի ԱԺ փոխխոսնակը

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է հաշվետու տարվա գույքի և եկամուտների հայտարարագիրը։ Ըստ հայտարարագրի՝ ԱԺ փոխնախագահն ունի 2 անշարժ գույք՝ բնակարան և ավտոկայանատեղի, որոնք ձեռք է բերել 2024 թվականին՝ գնման եղանակով։

Կարդալ ավելին

Անտառներ՝ թղթի վրա․ ինչպես փոշիացնել գումարները

Ըստ Hetq-ի հրապարակած լայնածավալ ուսումնասիրության՝ Հայաստանը փաստացի ձախողել է անտառապատման և անտառավերականգնման պետական ծրագիրը՝ չկարողանալով կատարել միջազգային պարտավորությունները և արդյունավետ օգտագործել պետական ու դոնորական միջոցները։

Կարդալ ավելին

Mediahub. Փաշինյանի խորհրդականը միլիարդատեր է. ի՞նչ է հայտարարագրել Մակունցը

Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ թիմակիցներից մեկը՝ Լիլիթ Մակունցը, որն այժմ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում, հասցրել է ներկայացնել 2025 թվականի անշարժ գույքի և եկամուտների մասին հայտարարգիրը, որից նկատում ենք՝ Մակունցի համար նախորդ տարին բարեբեր է եղել, և նրա եկամուտները մի քանի անգամ աճել են։

Կարդալ ավելին

5 անշարժ գույք, 45 մլն եկամուտ․ նախարար Գալյանի ունեցվածքը

Mediahub. Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այս տարվա ապրիլի վերջին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։

Կարդալ ավելին

ANNA NEWS: Բադալյանների կրիպտոսխեմայի հետաքննությունը. Փաշինյանի «դրամապանակի» խճճված հետքերը

​Հետաքննությունն սկսվել է SoftConstruct և BetConstruct ընկերությունների համահիմնադիր, իսկ համատեղության կարգով՝ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «դրամապանակ» համարվող Վիգեն Բադալյանի թվային հետքի սովորական ստուգումից։ Բադալյանների խաղային բիզնեսից եկող ֆինանսական հոսքերն ուղղվում են Փաշինյանի աջակցությանը՝ խաղային շահումների քողի տակ, իսկ կրիպտոարժութային գործարքները միտումնավոր դառնում են անհետագծելի։

Կարդալ ավելին

Hetq.am․ ԱՆԻՖ-ին ենթակա պետական ֆոնդը 700 մլն դրամ է ներդրել նախկին տնօրեն Փափազյանի ընկերոջ բիզնեսում

Hetq.am-ի հրապարակման համաձայն ԱՆԻՖ-ին ենթակա «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պետական ֆոնդը 2022 թվականին 700 միլիոն դրամ է ներդրել «Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ում, որը կապվում է ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի մտերիմ ընկեր Սերգեյ Գրիգորյանի հետ։ Ըստ հոդվածի՝ ներդրումն իրականացվել է երեք տրանշով, իսկ դրա նպատակը եղել է բեռնատարների և կիսակցորդիչների ձեռքբերումը՝ Հայաստանի ներմուծող և արտահանող խոշոր ընկերություններին սպասարկելու համար։ Ներդրման արդյունքում պետական ֆոնդը դարձել է ընկերության 49 տոկոսի բաժնետերը։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև